Մամմի

Eng Հայ Рус

Խանութի մասին

2011 թվականի սեպտեմբերից քաղաքի սրտում գործում է մանկական բրենդային հագուստի «MOMMY» խանութ սրահը։ Այստեղ Ձեր ուշադրությանն է ներկայացված մանկական հագուստի մեծ տեսականի։ Ընտրե՛ք Ձեր ճաշակին համապատասխան իրեր հայտնի ոճաբանների վերջին մանկական հավաքածուներից։ Խանութում ներկայացված են այնպիսի ճանաչված ապրանքանիշեր, ինչպիսիք են BIKKEMBERGS–ը, DOLCE & GABBANA–ն, ROBERTO CAVALLI-ին, MONCLER–ը,  ARMANI JUNIOR-ը, YOUNG VERSACE–ին, CESARE PACIOTTI-ին և CAPOCUBO-ն։  Տեսականին նախատեսված է 0-16 տարեկան երեխաների և պատանիների համար։


Հագուստ նորածինների համար, շշեր, տարբեր աքսեսուարներ DOLCE & GABBANA-ից, խիստ դասական և ոճային հագուստ ARMANI JUNIOR և MONCLER-ից, վառ և անկևկնելի տարբերակներ ROBERTO CAVALLI-ից,  սպորտային և դասական հագուստ VERSACE-ից, նրբաճաշակ սպորտային հագուստ BIKKEMBERGS KIDS հավաքածուից, բարձրօրակ և հարմարավետ կոշիկներ CESARE PACIOTTI-ից, գունեղ և ոճային աքսեսուարներ CAPOCUBO-ից: Մենք մեր խանութում միավորել ենք այն ամենն, ինչ կարող է պետք գալ Ձեր երեխային։


MOMMY-ն բարձրակարգ խանութ սրահ է, որտեղ ոճային և գունային համակարգը պահպանված է ամեն ինչում։ Խանութը կահավորված է նրբաճաշակ իտալական բաց գույների կահույքով, ինչը ստեղծում է ներդաշնակության և հանգստության հաճելի մթնոլորտ։ MOMMY-ն իսկական հրաշք է այն մայրերի համար, որոնք նախընտրում են էքսկլյուզիվ և որակյալ մանկական հագուստ և ցանկանում են վայելել երեխայի համար գնումներ կատարելու գործընթացը։


MOMMY խանութ սրահն առաջարկում է նաև ակումբային զեղչի քարտեր իր մշտական հաճախորդներին։ 500.000 դրամին համարժեք գնումների դեպքում Դուք կստանաք 10% զեղչի քարտ, իսկ մեկ տարվա ընթացքում 1.500.000 դրամ և ավելի արժեքով գնումներ կատարելու պարագայում այն կփոխանակվի 15% զեղչի քարտով։ Ինչպես նաև նվեր քարտեր՝ ցանկացած գումարին համարժեք։

Այցելեք MOMMY, և Դուք անպայման գոհ կմնաք։